Չինաստանի օդանավակայանում Օբամային մոռացել են շարժասանդուղք մատուցել ու նրա առջև կարմիր գորգ փռել
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, G20 գագաթաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Չինաստանի Հանչժոու քաղաք, որտեղ ժամանումից անմիջապես հետո հայտնվել է մի շարք տհաճ իրավիճակներում:
Ինչպես նշում է The Guardian-ը, նախ` օդանավակայանի աշխատակիցները մոռացել են շարժասանդուղք մատուցել ԱՄՆ-ի նախագահական ինքնաթիռին, ինչի հետևանքով Օբաման ստիպված է եղել օդանավից դուրս գալ պահուստային ելքով:
Իսկ նախագահի դուրս գալուց հետո պարզվել է, որ չինական կողմը մոռացել է նաև կարմիր գորգ փռել Օբամայի համար: Մինչդեռ Ռուսաստանի, Բրազիլիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի ու այլ պետությունների ղեկավարների համար կարմիր գորգը փռված է եղել:
Gazeta.ru-ն հավելում է, որ օդանավակայանում վեճ է տեղի ունեցել Օբամայի օգնականի ու չինական կողմի ներկայացուցչի միջև: Վերջինը պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ի նախագահին ուղեկցող լրագրողները չլուսաբանեն այդ միջադեպերը: Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ն ինքն է որոշելու իր ղեկավարին առնչվող հարցերը:
«Սա մե՛ր երկիրն է, մե՛ր օդանավակայանը»,- ի պատասխան ասել է չինացի չինովնիկը:










