Օքլահոմայում երկրաշարժի հետևանքով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

04:32 • 04.09.16

Օքլահոմա նահանգի նահանգապետ Մերի Ֆելլինը ուժեղ երկրաշարժից տուժած Պաունի շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարել, հաղորդում է Associated Press-ը:

Մանրամասնվում է, որ Ֆելլինի հրամանը թույլ կտա նահանգի ենթակառուցվածքներին անհրաժեշտ գնումներն իրականացնել երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:

Բացի այդ, արտակարգ իրավիճակը թույլ կտա անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել դաշնային իշխանություններից: