Պուտինն Էրդողանի հետ զրույցում կատակել է թուրքական հետախուզության ղեկավարի մասին

12:58 • 04.09.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման շրջանակում կատակել է թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի մասին. հայտնում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ երբ Էրդողանը Պուտինին է ներկայացրել իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին, ռուս ղեկավարն ասել է հետևյալը.«Դե, եթե հետախուզության ղեկավարն այստեղ է, ուրեմն՝ մենք  խոսելու բան չունենք. երևի նա արդեն ամեն ինչ զեկուցել է ձեզ»:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերոհիշյալ ղեկավարների հանդիպումը կայացել է չինական Հանչժոու քաղաքում, որտեղ ընթանում է G20 գագաթաժողովը: