Իրավիճակը ՌԴ տնտեսությունում կայունացել է. Պուտին

16:50 • 04.09.16

Ռուսաստանը տնտեսության վերականգնման ուղղությամբ իր ջանքերը համեստ է գնահատում, այնուամենայնիվ, իրավիճակը կայունացել է, պահուստները պահպանվել են, կապիտալի արտահոսքը կրճատվել է հինգ անգամ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը G20 վեհաժողովի առաջին նիստի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:

«Ինչ վերաբերում է մեր երկրին՝ Ռուսաստանին, ապա մենք մեր ջանքերը ոչ բավարար, համեստ ենք գնահատում, բայց մեր տնտեսությունն այնուամենայնիվ կայունացել է: Պահուստները պահպանվել են, զգալիորեն կրճատվել է կապիտալի արտահոսքը: Համեմատած անցած տարվա հետ՝ կապիտալի արտահոսքը կրճատվել է հինգ անգամ, երկու անգամ նվազել է գնաճը, բյուջեի դեֆիցիտը 2.6 տոկոս է: Գործազրկությունը մեզ մոտ պահպանվում է բավական ցածր մակարդակում՝ 5,7 տոկոս: Արտաքին պարտքը մնում է բավական ցածր մակարդակում՝ ընդամենը 12 տոկոս»,- ասել է երկրի նախագահը:

Նա նշել է, որ այժմ ՌԴ-ն գրանցում է արդյունաբերական արտադրության և այլ ցուցանիշների փոքր աճ: