Ազատ Արշակյանը նախաինֆարկտակին վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու ստենդավորվել
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն այսօր նախաինֆարկտային իրավիճակով տեղափոխվել է «Նոր Մարաշ» բժշկական կենտրոն, որտեղ անհապաղ ստենդավորման է ենթարկվել: Այս մասին Tert.am –ին հայտնեց Ազատ Արշակյանի կինը` Անահիտը:
«Քանի օր է` վատ էր զգում, համոզում էի, որ գնանք բժշկի, չէր համաձայնվում, այսօր առավոտյան գնացել էր ընկերների մոտ գրասենյակ, վատացել էր, անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ անմիջապես ստենդավորել են»,- մանրամասնեց տիկին Անահիտը:
Հիմա Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը լավ է, երկու օրից դուրս կգրվի:










