Մեծ Բրիտանիան 2011 թվականից ի վեր առաջին անգամ նոր դեսպան է նշանակել Իրանում

06:12 • 05.09.16

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Իրանում նոր դեսպան են նշանակել, հայտնում է Reuters գործակալությունը:

Ինչպես նշվում է, բրիտանական կառավարությունում հույս են հայտնում, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությանը:

Իրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել Նիկոլաս Հոպտոնը՝ Քաթարում և Եմենում Բրիտանիայի նախկին դեսպանը:

2015 թվականի օգոստոսին հաղորդվել է, որ Իրանը կրկին բացել է իր դեսպանատունը Լոնդոնում այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան վերսկսել է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ: