Բրյուսելի օդանավակայանում արագ արձագանքման թիմ կտեղակայվի

13:16 • 05.09.16

2017 թվականից Բրյուսելի միջազգային օդանավակայանում մշտական կարգով արագ արձագանքման թիմ կտեղակայվի՝ արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ ահաբեկչությունների դեպքում արագ արձագանքելու համար: Այդ մասին հայտնել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնի գրասենյակը, գրում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:

 

Թերթի տվյալներով, ընդհանուր առմամբ, թագավորության իշխանություններն օդանավակայաններում անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների շրջանակներում հատկացնում են 200 հատուկ պատրաստված ոստիկան:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել մարտի 22-ի առավոտյան: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել «Մալբեկ» կայարանում՝ մետրոյի վագոնում: Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 32 մարդ, ավելի քան 300 մարդ վնասվածքներ  է ստացել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: