Կանադայում ուղղաթիռը բախվել է սյանը. կան զոհեր (լուսանկարներ)
Կանադայում վթարի է ենթարկվել Bell 206 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, մի հոգի հոսպիտալացվել է: Վթարը տեղի է ունեցել Քեմփբելտոն քաղաքի մոտակայքում, հայտնում է CBC News-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդման գծերին: Դրանից հետո ուղղաթիռը գետնին է հարվածել և ընկել գետը:
Ականատեսները հայտնել են, որ դեպքի վայրում պայթյուն է եղել:













