Էրդողանն առաջարկել է Օբամային և Պուտինին Սիրիայի հյուսիսում ոչ թռիչքային գոտի ստեղծել

06:23 • 05.09.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ G20 վեհաժողովի ընթացքում առաջարկել է ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Բարաք Օբամային Սիրիայի հյուսիսում ոչ թռիչքային գոտի սահմանել, հայտնում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահը նշել է Սիրիայի հյուսիսում միգրացիոն ճգնաժամի լուծման համար անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը:

Էրդողանի խոսքերով՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների հետ հանդիպումներին նա մասնավորապես նշել է ոչ թռիչքային գոտու ստեղծման անհրաժեշտությունը: