Թեմզայի ափին այրել են 17-րդ դարի Լոնդոնի փայտյա կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ)

10:40 • 05.09.16

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում՝ Թեմզա գետի ափին, այրել են փայտյա հսկայական կոմպոզիցիա, որը խորհրդանշում է 17-րդ դարի Լոնդոնը:

 

Ինչպես նշում է theguardian.com-ը, այդ գործողությունը քաղաքի բնակիչներին և հյուրերին պետք է հիշեցնի 350 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության՝ Լոնդոնի Մեծ հրդեհի մասին:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ  1666թ. սեպտեմբերի 2-ին սկսված ու 4 օր մոլեգնած հրդեհը ճանապարհ է բացել այժմյան գեղեցիկ ու ժամանակակից Լոնդոնի կառուցման համար: Հայտնի է, որ հրդեհն ավերել է քաղաքի 80%-ը՝ մոտ 80.000 մարդու թողնելով անօթևան:

 

Նշվում է, որ Լոնդոնի՝ 120 մ բարձրությամբ փայտյա կրկնօրինակը կառուցելու և այրելու նախագծի հեղինակն ամերիկացի Դևիդ Բեստն է:

 

На Темзе сожгли деревянный Лондон в память о пожаре 1666 года