Կոտայքի մարզում կորած քաղաքացին առավոտյան տուն է վերադարձել

09:39 • 05.09.16

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում քաղաքացի է կորել: 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կորել է 1984 թ. ծնված Կ. Հ.-ը:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 22 փրկարար, 5 ոստիկան և 15 քաղաքացի:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 07.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կ. Հ.-ը վերադարձել է տուն: