Մոսկվայում տեղատարափ անձրևների պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
Ռուսական իշխանությունները Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում կանխատեսված տեղատարափ անձրևների պատճառով այդ շրջաններում վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
«Եղանակը վտանգավոր է: Կա տարերային աղետների հավանականություն»,-նախազգուշացրել են մասնագետները:
Ենթադրվում է, որ սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կգրանցվեն 16 մմ տեղումներ, ինչը սեպտեմբերյան նորմայի գրեթե ¼-րդ մասն է:










