Հս. Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ 3 բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրականացրել են բալիստիկ հրթիռների հերթական արձակումը՝ դրանք ուղղելով դեպի Ճապոնական ծովը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ Yonhap լրատվական գործակալությանը հղումով, բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսի վերջին ևս Փհենյանն իրականացրել է հրթիռի արձակում: Հայտնի է, որ այն, թռչելով 500 կմ, ընկել է Ճապոնական ծովը:










