Պակիստանում երկրաշարժի հետևանքով առաջացած հրմշտոցի պատճառով մոտ 60 դպրոցական է տուժել

15:18 • 05.09.16

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Պահտունտվա մարզում տեղի ունեցած 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով առաջացած հրմշտոցի հետևանքով տուժել է առնվազն 57 դպրոցական, հաղորդում է Dawn.com-ը` հղում անելով աղետների հետևանքների վերացման տեղական վարչությանը (PMDA):

 

Նշվում է, որ երկրաշարժի ժամանակ երեխաները գտնվել են դպրոցի շենքի երրորդ հարկում և խուճապի մատնվելու պատճառով վնասվածքներ են ստացել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Իշխանությունների ներկայացուցչի խոսքով` տուժածներից երեքի վիճակը ծանր է գնահատվում: