Պեսկովը հերքել է Ասադի, Էրդողանի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը

11:39 • 05.09.16

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ Ասադի հնարավոր եռակողմ հանդիպման մասին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ հունական ԶԼՄ-ները, վկայակոչելով լիբանանյան թերթի, հայտնել էին, որ նախապատրաստվում է ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի նախագահների եռակողմ հանդիպում, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի կեսին։