Քաբուլում ավելի քան 20 մարդ դարձել է կրկնակի ահաբեկչության զոհ

18:38 • 05.09.16

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 24 մարդ մահացել է և ևս 91 մարդ ստացել է վնասվածքներ այն բանից հետո, երբ 2 մահապարտ-ահաբեկիչներ գործարկել են իրենց պայթուցիկ սարքավորումները, փոխանցում է BBC News-ը:

Պայթյունները տեղի են ունեցել պիկ ժամին Աֆղանստանի պաշտպանության նախարարության հարևանությամբ:

Աղբյուրը նշում է, որ զոհերի թվում կան աֆղան բանակային գեներալ և ոստիկանության 2 բարձրաստիճան ղեկավար: