Ռուսաստանում 2 տարեկան երեխայի դաժան սպանության կասկածանքով ադրբեջանուհի է ձերբակալվել
Ռուսաստանում ադրբեջանուհի է ձերբակալվել, ում կասկածում են ռուսական Իվանովո քաղաքում երկու տարեկան աղջիկ երեխայի դաժան սպանության համար, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Հաղորդվում է, որ նա 24 տարեկան է: Նա չի ընդունում իր մեղքը:
Քննության վարկածի համաձայն՝ Գուլխար Շարալիևան առևանգել, այնուհետ դաժանորեն սպանել է երկու տարեկան երեխային, ով, ինչպես ենթադրվում է, իր ամուսնու արտամուսնական կապից ծնված դուստրն էր:










