Քննարկվում է Թուրքիա-Հունաստան սահմանին «Թուրքական հոսք» գազամուղի դուրս գալու հնարավորությունը
ՌԴ-ն և Թուրքիան քննարկում են Թուրքիա-Հունաստան սահմանին «Թուրքական հոսք» գազամուղի դուրս գալու հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը, հայտնում է РИА Новости-ն:
«Այո, կան Թուրքիա-Հունաստան սահմանին գազամուղի դուրս գալու պլաններ»,- ասել է Միլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է «Թուրքական հոսքը» շարունակություն ունենալ դեպի Եվրոպա:
«Թուրքական հոսք»-ով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովի հատակով հասցնել Թուրքիա։ Այնուհետ Թուրքիայի և Հունաստանի սահմանին ենթադրվում է գազային հանգույցի կառուցում, որով ռուսական գազը կհասցվի եվրոպական երկրներ։










