Սեպտեմբերի 6-7-ը Երևանում սպասվում է ամպրոպ. կա կարճատև անձրևի հավանականություն

15:11 • 05.09.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 7-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, սեպտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ին էապես չի փոխվի, 7-8-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:



Երևանում սեպտեմբերի 6-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն և քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ արագությամբ, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: