Ամերիկյան գրադարանում գիրքն ուշացնելու համար հնարավոր է հայտնվել բանտում

00:12 • 06.09.16

Գրադարանից վերցված գիրքը ժամանակին վերադարձնելը միշտ չէ, որ հաջողվում է, իսկ ուշացնելու պարագայում ամենաքիչն արժանանում ես գրադարանավարի խիստ հանդիմանությանը:

Դա երբեմն ավարտվում է նրանով, որ տեղի գրադարանից այլևս թույլ չեն տալիս գիրք վերցնել, սակայն դա դեռ ոչինչ է ամերիկյան գրադարանի սահմանած պատժի համեմատ:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը` ամերիկյան Ալաբամա նահանգի գրադարաններից մեկում նոր կանոն է սահմանվել. գիրքը ժամանակին չվերադարձնելու դեպքում գրադարանը կարող է ուշացնողին 30 օրով բանտ ուղարկել:

Այս կարգը սահմանվել է Athens-Limestone հանրային գրադարանում: Գրադարանի տնօրենի խոսքով` նոր պատժամիջոցը կարող է ներառել բանտում հայտնվելը կամ 100 դոլար տուգանք վճարելը կամ երկուսը միասին: