Բիշքեկի մոտակայքում զինված ահաբեկիչ է ոչնչացվել

14:39 • 06.09.16

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները Բիշքեկի շրջակայքում միջազգային ահաբեկչական կազմակերպության ընդհատակյա խմբավորման զինված անդամի են ոչնչացրել: Այդ մասին երեքշաբթի հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

«Բիշքեկ քաղաքի շրջակայքում Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են միջազգային ահաբեկչական կազմակերպության ընդհատակյա ճյուղի անդամ Ա. Խ.-ին՝ ծնված 1977 թվականին: Ա.Խ.-ն ակտիվ զինված դիմադրություն է ցույց տվել, փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է»,- հայտնում է գերատեսչությունը:

 

Մամուլի ծառայությունը հայտնել է, որ գրոհայինի մոտ հայտնաբերվել է զգալի թվով զինամթերք, այդ թվում՝ ինքնաշեն պայթուցիկ: