British Airways-ի չվերթները հետաձգվում են՝ համակարգում խափանման պատճառով

10:38 • 06.09.16

ԱՄՆ-ի և Մեքսիկայի օդանավակայաններից British Airways ավիաընկերության չվերթներն ուշանում են՝ ուղևորների գրանցման համակարգում առաջացած խափանումների պատճառով, հայտնում է CNBC-ն:

 

«Մասնագետներն աշխատում են գրանցման համակարգում խափանումների վերացման ուղղությամբ»,- ասված է ավիաընկերության հայտարարությունում:

 

Նշվում է, որ միջադեպն անդրադարձել է մի քանի օդանավակայանների աշխատանքի վրա:

 

Այժմ հայտնի չէ հետաձգված չվերթների հստակ թիվը: