Քաբուլում երրորդ պայթյունի թիրախը հյուրանոցն է եղել
Քաբուլում երկուշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի թիրախն, ըստ նախնական տվյալների, եղել է հյուրանոցային համալիրը, հաղորդում է Khaama գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունը գրանցվել է Շահրե-Նավ թաղամասում, որտեղ տեղակայված է երկրի Ներքին գործերի նախարարությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ պայթյունի պատճառը ավտոմեքենայի վրա տեղադրված ինքնաշեն պայթուցիկն է եղել: Պայթյունից հետո կրակոցի ձայներ են լսվել:
Զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Քաբուլում Պաշտպանության նախարարության շենքի մոտ երկու մահապարտ ահաբեկիչներ են գործել: Զոհերի թվում ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ կան: Հաղորդվում է, որ զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 30-ը:










