Չինացին պայթեցրել է ինքն իրեն ամուսնալուծության գործընթացի ժամանակ

11:33 • 06.09.16

Չինաստանի Հեյլունցզյան նահանգի բնակիչներից մեկն ամուսնալուծության գործընթացի վերաբերյալ կնոջ հետ ունեցած վեճերի պատճառով դատարանի շենքի մոտ պայթեցրել է ինքն իրեն:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն՝ տեղի իշխանություններին հղումով, Վեն և Չեն Մոումոու ամուսինները հանդիպել են դատարանի մոտ, որտեղ պետք է կայանար իրենց ամուսնալուծության վերաբերյալ նիստը: Սակայն կնոջ և տղամարդու միջև վեճ է ծագել, ինչից հետո ամուսինը գործի է դրել պայթուցիկը:

 

Վեն Մոումոուն տեղում մահացել է, իսկ նրա կինը վնասվածքներ է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Image result for 鸡西一男子法院引爆炸药当场死亡 妻子及一路人受伤