Քլինթոնը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է տապալել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները

08:44 • 06.09.16

ԱՄՆ-ում նախագահական մրցապայքարի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ բավականին լուրջ է վերաբերվում Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր տապալման սպառնալիքին:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, քաղաքական գործիչն այս մասին ասել է իր նախընտրական շտաբի ինքնաթիռում  ունեցած ելույթի ժամանակ:

 

Իր խոսքում Քլինթոնը չի շրջանցել նաև նախագահական մրցապայքարում իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին՝ նկատելով, որ վերջինս «տարօրինակ հակվածություն» ունի բռնապետերի հանդեպ:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: