Կորսիկայում հիջաբներով մուսուլմանուհիներին թույլ չեն տվել մտնել մանկապարտեզ

10:21 • 06.09.16

Կորսիկա կղզում գտնվող Բոնիֆաչո քաղաքում հինգ մուսուլմանուհիների, որոնց երեխաները մանկապարտեզ են հաճախում, մյուս ծնողները թույլ չեն տվել շենք մտնել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

 

Ավելի ուշ, կոնֆլիկտի զարգացումը կանխելու համար, միջամտել է տեղի ոստիկանությունը:

 

Ծնողները նշել են, որ նրանք վրդովված են, որ իրենց երեխաներին թույլ չեն տալիս կրել խաչեր, մինչդեռ մանկապարտեզ առանց որևէ խոչընդոտների այցելում են հիջաբներով կանայք:

 

Ֆրանսիայի օրենքների համաձայն՝ դպրոցներում երեխաներին և ուսուցիչներին արգելվում է կրել կրոնական նշաններ և հագուստ, որը ցույց է տալիս նրանց կրոնական պատկանելությունը: Դա, սակայն, չի տարածվում դպրոց եկող ծնողների վրա: