Եթովպիայի բանտում հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ
Եթովպիայի մայրաքաղաք Ադդիս-Աբեբայում գտնվող բանտում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամենաքիչը 23 մարդ է զոհվել, հաղորդում է AP-ն՝ հղում անելով Եթովպիայի իշխանություններին:
Ի սկզբանե, կառավարությունը հաղորդել էր մեկ զոհի և վեց տուժածի մասին: Ավելի ուշ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել է 23-ի: Դրա հետ մեկտեղ կալանավորներից 21-ը մահացել է հրմշտոցի ժամանակ կամ էլ ծխից խեղդվել է, ևս երկուսը սպանվել էր փախուստի փորձի ժամանակ:
Ինը կալանավոր վիրավոր է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում: Մյուս կալանավորներին տեղափոխել են բանտի այլ շինություններ:
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:










