Գերմանիան մոտ 60 մլն եվրո կներդնի թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում. Spiegel
Գերմանիայի կառավարությունը 58 միլիոն եվրո կներդնի թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում՝ այնտեղ տեղակայված գերմանական զորակազմի առաքելության համար, գրում է Spiegel թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը:
Սպասվում է, որ մոտ 26 միլիոն եվրո կծախսվի Tornado բազմաթիրախային կործանիչների համար աերոդրոմի և զինվորների տեղակայման համար օբյեկտների կառուցման համար: Մնացած 30 միլիոնը ենթադրվում է ներդնել ժամանակակից շարժական հրամանատարական կետի ստեղծման գործում:
Պաշտպանության նախարարության կարծիքով՝ նման կետի ձեռքբերումն անհրաժեշտ է՝ անկախ նրանից, թե այն կօգտագործվի «Ինջիրլիքում», թե ոչ:
Նախարարությունում հստակեցրել են, որ Գերմանիան իրավունք է վերապահում հավաքել շարժական հրամանատարական կետը՝ Թուրքիայի հետ նոր տարաձայնությունների առաջացման դեպքում:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին գերմանական խորհրդարանի բանաձևը բուռն արձագանք էր առաջացրել Անկարայում և դարձել էր Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում առաջացած լարվածության պատճառ: Մասնավորապես, Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Բեռլինից, իսկ այնուհետև թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված բունդեսվերի զինվորներին:










