Գյումրու պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները հրաժարվել են ստացիոնար բուժումից. Գյումրի ԲԿ
Գյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները հրաժարվել են ստացիոնար բուժումից և դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:
«Պայթյունի հետևանքով տուժածները հրաժարվել են ստացիոնար բուժումից և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանք ստացել էին առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ, ինչը ստացիոնար բուժում է պահանջում: Բժիշկները համոզել են նրանց մնալ հիվանդանոցում, սակայն տուժածները հրաժարվել են»,-ասաց Գյումրի Նարեկ Կիրակոսյանը՝ հավելելով, որ երրորդ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել քիչ ավելի ուշ և ինքնուրույն:
Հիշեցնենք, որ այսօր պայթյուն էր տեղի ունեցել Գյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում, ինչի հետևանքով երկու քաղաքացի՝ 1962 թ ծնված Սամվել Ալբերտի Մելքոնյանն ու 1992-ին ծնված Անդրանիկ Արմենակի Հարությունյանը, տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն պայթյունի վայրից, մյուսը՝ 1966 թ. ծնված Ռ. Կ.-ն բուժօգնության է դիմել ավելի ուշ:










