Արքայազն Հարին բրազիլացի երեխաների համար Պարալիմպիկ խաղերի տոմս է գնել

19:32 • 06.09.16

Բիտանացի արքայազն Հարին խոշոր գումար է նվիրաբերել, որպեսզի օգնի բրազիլացի անապահով երեխաներին հայտնվել Պարալիմպիկ խաղերին Ռիոյում, փոխանցում է BBC-ն:

#FillTheSeats անվանումով արքայազնի նախաձեռնությունն ուղղված է նրան, որպեսզի գնվի 10.000 տոմս անապահով ընտանիքների երեխաների համար:

Նվիրատվության ստույգ գումարը չի նշվում, սակայն նախքան բարեգործությունը գումար հավաքագրելու արշավը հավաքել է մոտ 53.000 դոլար, այն դեպքում, երբ նպատակը եղել է հավաքել 300.000 դոլար: