Իրանական ռազմանավն ամերիկյան ռազմանավին ստիպել է փոխել ընթացքը
Իրանի ռազմածովային ուժերին պատկանող նավը ստիպել է ամերիկյան ռազմական նավին փոխել ընթացքը` չափազանց մոտենալով վերջինիս Պարսից ծոցում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՄՆ ռազմական աղբյուրը:
Գործակալության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին: Իրանական նավը ամերիկյան նավին մոտեցել 100 յարդ (մոտ 90 մետր) տարածությամբ: Ամերիկյան նավը երեք անգամ փորձել է ռադիոյով կապ հաստատել իրանական կողմի հետ, սակայն պատասխան չի ստացել:
Պենտագոնը իրանական կողմի արարքը բնութագրել է որպես «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ»:
ԱՄՆ նախկինում ևս բողոքներ է հայտնել նմանօրինակ միջադեպերի պատճառով` կապված իրանական ռազմանավերի հետ:










