Բաղդադում ԻՊ-ի կազմակերպած պայթյունի հետևանքով 9 մարդ զոհվել, 20-ը վիրավոր է
Ամենաքիչը 9 մարդ զոհվել և 20-ը վիրավոր է Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հաղորդել է «Սքայ նյուս-Արաբիան »՝ ականապատ ավտոմեքենայի ղեկին գտնվող մահապարտ-ահաբեկիչի թիրախ են եղել շիա մուսուլմանները, ովքեր ցույց էին անցկացնում Կարրադա թաղամասում:
Բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են: Պայթյունից հետո բռնկվել են տասնյակ ավտոմեքենաներ և խանութներ:
Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ 20 մարդ պայթյունի հետևանքով վիրավոր է: Ըստ նրանց խոսքի՝ զոհերի թիվը կշարունակի աճի:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










