Իտալիայում ողբերգական երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 5.000 ստորգետնյա ցնցում
Օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 5.000 ստորգետնյա ցնցում, որոնց մեծ մասն ունեցել է ավելի քան 3 մագնիտուդ հզորություն:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, մասնագետները կանխատեսել են, որ այս ցնցումները շարունակվելու են 1-2 ամիս. չեն բացառվում նաև ավելի հզոր ցնցումներ:
«Դժբախտաբար, ժամանակակից սեյսմոլոգիան չգիտի որևէ մեթոդ ստորգետնյա ակտիվությունը և դրա տևողությունը կանխատեսելու համար: Այնուհանդերձ, ակնհայտ է, որ ստորգետնյա ցնցումները շարունակվելու են առնվազն դեռ 1 ամիս, իսկ ուժգին ցնցումների կրկնության հավանականությունը չի բացառվում»,-նշել է սեյսմոլոգ Անդրեա Տերտուլիանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 295-ի:










