Հս. Կորեայում հեղեղումների հետևանքով 60 մարդ է մահացել
Հյուսիսային Կորեայի Համգյոն Պուկտո նահանգում հեղեղումների հետևանքով 60 մարդ է մահացել, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Եվս 25 մարդ համարվում է անհետ կորած: Աղբյուրը նշում է, որ ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացվել են 560 սոցիալական օբյեկտներ, 30 գործարան և մոտ 20 դպրոց: Ջրհեղեղները և հորդառատ անձրևները ոչնչացրել են տասնյակ կմ ճանապարհներ, կամուրջներ և էլեկտրակայաններ, հեղեղել են հազարավոր հա բրնձի դաշտեր:
Հաղորդվում է տուժած նահանգներին լայնածավալ օգնություն տրամադրելու միջոցառումների մասին: Դեպքի վայր են ուղարկվել շինարարական բրիգադներ, որոնք զբաղվում են վնասված տների և ճանապարհների վերանորոգմամբ:
Թումանգան գետը դուրս է եկել ափերից: Աղետի վայրից հրատապ տարհանվել է ավելի քան 44.000 մարդ:










