Ձեռնաշղթաներով մարդիկ խափանել են Լոնդոնի օդանավակայանի աշխատանքը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Լոնդոն-Սիթի օդանավակայանը փակվել է՝ ձեռնաշղթաներով ցուցարարների խմբի պատճառով: Այդ մասին հաղորդվում է օդանավակայանի Twitter-ի էջում:
Լոնդոնի ոստիկանության տեղեկություններով՝ ինը մարդ մտել է օդանավակայանի տարածք և արգելափակել դրա միակ թռիչքուղին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են յոթ հոգու՝ Լոնդոն-Սիթիի տարածք անօրինական մուտք գործելու և օդանավակայանի կանոնները խախտելու համար:
BBC News-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է Black Lives Matter UK շարժումը: Դրա ներկայացուցիչները բացատրել են, որ ակցիա են իրականացրել Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում շրջակա միջավայրի ազդեցության վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:
















