«Երևան սիթի»-ի ավտոկայանատեղիից մոտոցիկլետ փախցրած 24-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիից ոմն Հայկ փախցրել է Գառնիկ Ի.-ի մոտոցիկլետը:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկը 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ն է։
Վերջինս անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մոտոցիկլետը վարելու նպատակով վերցրել է, որից հետո սեպտեմբերի 5-ին, ժամը 1.30-ին, վերադարձրել տիրոջը:










