Ուկրաինայի ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է. Պորոշենկո

13:24 • 06.09.16

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հանդես գալով Գերագույն ռադային ուղղված ամենամյա ուղերձով, հայտարարել է, որ երկրի ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է, հայտնում է interfax.ru-ն:

 

«Մենք հասել ենք դաշինքի անդամ երկրների հետ համագործակցության աննախադեպ և, ինչպես երբեք, սերտ մակարդակի, որը կընդլայնենք և կխորացնենք՝ մինչև անդամակցության չափանիշների ամբողջական ձեռքբերումը: Մեր ռազմավարական նպատակն է մնում ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ ճանապարհն անփոփոխ է, ինչպես բևեռային աստղն աստղային երկնքում»,- ասել է նա: