Աֆղանստանում երրորդ պայթյունն է գրանցվել

01:13 • 06.09.16

Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում երրորդ պայթյունն է գրանցվել: Այդ մասին հաղորդում է Tolo News-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 24 մարդ մահացել է և ևս 91 մարդ ստացել է վնասվածքներ այն բանից հետո, երբ 2 մահապարտ-ահաբեկիչներ գործարկել են իրենց պայթուցիկ սարքավորումները, փոխանցում է BBC News-ը:

Պայթյունները տեղի են ունեցել պիկ ժամին Աֆղանստանի պաշտպանության նախարարության հարևանությամբ:Ա