Հռոմի պապը հանդիպել է Իտալիայի երկրաշարժից հետո հերոսացած շանը (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է ոստիկանական շանը, որն Իտալիայի երկրաշարժից հետո փլատակների տակից քառամյա աղջկա է փրկել, հաղորդում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ պապը Վատիկանում հանդիպել է Լեո անունով սև լաբրադորի ու կամավորների հետ, ովքեր մասնակցել են փրկարարական աշխատանքներին: Լեոն առաջ է պարզել իր թաթը, ու պապը սեղմել է այն:
Հիշեցնենք, որ լույս օգոստոսի 24-ին կենտրոնական Իտալիայում 6.0 մագնիտուդով ցնցում է տեղի է ունեցել, ինչից հետո բազմաթիվ հետցնցումներ են գրանցվել:













