Ազգային արխիվում փաստաթղթերի փորձնական թվայնացումը սկսվել է 2004 թվականից. Ամատունի Վիրաբյան (տեսանյութ)

18:42 • 06.09.16

Մոտավոր հաշվարկներով Հայաստանի պահոցներում կա 350 միլիոն փաստաթուղթ, ընդ որում՝ մեկ փաստաթուղթը կարող է բաղկացած լինել ինչպես մեկ էջից, այնպես էլ բազմաթիվ էջերից, իսկ դրանց փորձնական թվայնացումը սկսվել է 2004 թվականից, բուռն՝ 2010 թվականից։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ նշելով, որ տարեկան թվայնացնում են մոտ 200.000 թերթ-փաստաթուղթ։

«Մեր թղթե փաստաթղթերը թվայնացնող սարքավորումները գնված են ո՛չ բյուջեի հաշվին, ո՛չ էլ Ազգային արխիվի միջոցներով։ Այդ սարքավորումները նվիրվել են բարերարների կողմից, ովքեր գիտակցել են դրա կարևորությունը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Իսկ թե ինչ աշխատանքներ են կատարվել Անկախության 25 տարիների ընթացքում Ազգային արխիվում և առաջիկայում ինչ անելիքներ կան թվայնացման հետ կապված, դիտեք տեսանյութում։