Թիվ 67 երթուղու ավտոբուսում դրամապանակի գողը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 1973 թ. ծնված Արմենուհի Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկի քարտ:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:










