Volkswagen-ը Չինաստանում էլեկտրական մեքենաներ արտադրելու շուրջ բանակցություններ է վարում

15:09 • 07.09.16

Գերմանական Volkswagen խոշոր ավտոարտադրող ընկերությունը բանակցում է չինական պետական ընկերության հետ համատեղ էլեկտրական ավտոմեքենայի արտադրություն սկսելու հնարավորության շուրջ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հավելելով, որ ավտոարտադրող ընկերությունները պատրաստվում են Չինաստանի մթնոլորտային արտանետումների մասին խստացող օրենքներին:

 

Գերմանական ընկերությունը փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի Anhui Jianghuai Automobile Co. ընկերության հետ հնարավոր համատեղ նախաձեռնության վերաբերյալ: Ինչպես հայտարարության մեջ նշել է չինական ընկերությունը, երկու ընկերություններն ակնկալում են համաձայնություն ձեռք բերել հինգ ամսվա ընթացքում:

 

Գործարքի համաձայն, որը հաստատել է նաև Volkswagen-ը, երկու ընկերությունները կունենան 50 տոկոս մասնաբաժին:

 

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, արտասահմանյան ավտոմեքենա արտադրող ընկերությունները, երկրի օրենքների համաձայն, պետք է միանան տեղական գործընկերներին ավտոմեքենա արտադրելու համար:

 

Volkswagen-ը Չինաստանում էլեկտրական մեքենաներ արտադրելու շուրջ բանակցություններ է վարում