iPhone 7 Plus սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 769 դոլարով, իսկ iPhone 7-ը` 649 դոլարով (լուսանկարներ)



















.jpg?1473276880333)





23.02
AirPods ականջակալները կմատակարարվեն հոկտեմբերին:
Նորագույն գաջեթի արժեքն է 159 դոլար:
iOS 10 օպերացիոն համակարգը հասանելի կլինի արդեն սեպտեմբերի 13-ին, իսկ սմարթֆոնները սեպտեմբերի 16-ին: Նախնական պատվերներն ընդունվելու են սեպտեմբերի 9-ից:
5.5 դյույմ անկյունագծով Retina HD էկրան, 12 Մպ հիմնական և 7 Մպ դիմային տեսախցիկ, ջրային պաշտպանություն, ստերեոբարձրախոսներ, անլար ականջակալներ ունեցող iPhone 7 Plus սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 769 դոլարով, իսկ 4.7 դյույմ անկյունագծով iPhone 7-ը` 649 դոլարով:
Apple-ը մեծացրել է նաև հիշողության նվազագույն ծավալը` 16 ԳԲ-ից հասցնելով 32 ԳԲ-ի:

______________________________________________________________________________________
22.49
iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները ներկայանում են նորագույն ստերեո բարձրախոսներով: iPhone 7-ը կվաճառվի Apple-ի նորագույն անլար ականջակալների հետ միասին:
Բացի դրանից՝ գնորդները անվճար կստանան 3.5 մմ միակցիչին անցնելու համար նախատեսված լարը, որի միջոցով հնարավոր կլինի սմարթֆոնին միացնել սովորական ականջակալներ:
_______________________________________________________________________________________
22.38
Ֆիլ Շիլլերը ներկայացրել է ընկերության հերթական նորույթը, որի մասին արդեն նշեցինք: Խոսքը AirPods անլար ականջակալների մասին է, որը կարելի է կառավարել Siri համակարգի միջոցով: Ականջակալները նաև բարձրախոսի գործառույթ ունեն: Ականջակալները մատակարվում են լիցքավորման համար նախատեսված սարքով, իսկ նորույթի լիցքավորումը կբավականացնի է 5 ժամ օգտագործելու համար:
iPhone 7-ի լիցքավորումը կբավականացնի 2 ժամով ավելի, քան iPhone 6s-ի դեպքում, իսկ 7 Plus-ի լիցքավորումը` 1 ժամով ավելի, քան 6s Plus-ի դեպքում:



_________________________________________________________________________________________
22.27
Ներկայացվեցին նոր iPhone-ի տեսախցիկի մանրամասները, որը ներկայանում է պատկերի նոր կայունացուցիչ գործառույթով, 12 Մպ որակով, 6-աստիճան տեսապակիով, LED առկայծմամբ:
Հերթը հասավ նաև iPhone 7 Plus մոդելին: Այն ներկայանում է նոր տեսակի տեսախցիկով, որը համալրված է երկու տեսապակիով ն ապահովում է պատկերը 10 անգամ մեծացնելու հնարավորություն: Երկակի տեսապակիով տեսախցիկը հասանելի կլինի միայն Plus մոդելում:
Սմարթֆոնի դիմացի տեսախցիկը 7 Մպ հզորություն ունի և առավել որակյան լուսանկարներ կստանա, քան iPhone 6S մոդելը: Հետևի տեսախցիկը ներկայանում է 12 Մպ հզորությամբ:
Հաղորդվել է նաև Apple Watch Series 2-ի գինը. ժամացույցը վաճառքում կհայտնվի 369 դոլարով:


________________________________________________________________________________________
22.12
iPhone 7-ը ներկայանում է կրկնակի տեսախցիկով և նորագույն մինիմալիստական, կլորավուն դիզայնով:
Նորագույն սմարթֆոնը, ինչպես և «խելացի» ժամացույցը, ևս ջրակայուն է: Այն կներկայանա 4 գույնով` ոսկեգույն, վարդագույնի և ոսկեգույնի խառնուրդ երանգով, արծաթագույն և սև:
Apple-ը ներկայացրել է նաև Home կոճակը, որը ֆիզիկական է մնացել` չնայած նախկինում հաղորդված ենթադրություններին, ըստ որոնց՝ ստեղնի դիզայնը հիմնովին փոխվելու էր:

_______________________________________________________________________________________
22.03
Թիմ Կուկի խոսքով` Apple-ը 1 մլրդ-ից ավելի iPhone է վաճառել, ինչի շնորհիվ այն դարձել է ամենից շատ վաճառված սարքը իր տեսակում համաշխարհային պատմության մեջ:
Վերջինս ներկայացրել է նաև iOS 10 օպերացիոն համակարգը, որն ընկերության երբևէ ներկայացրած ամենակատարյալ համակարգն է:
Կուկը վերջապես ներկայացրել երկար սպասված 7-րդ սերինդի iPhone-ը, որն ստացել է iPhone 7 անվանումը և ներկայանում է սմարթֆոնի համար նորություն հանդիսացող փայլուն սև երանգով:
________________________________________________________________________________________
21.54
Երկրորդ սերնդի Apple Watch-ը կերամիկական կորպուսի շնորհիվ ներկայանում է առավել ոճային տեսքով: Սարքավորումը նաև նոր տեսակի գոտիներ կստանա և կներկայանա բաց կրեմագույնով:
Բացի դրանից՝ Nike-ը ժամացույցի նոր մոդել կունենա, որը կստանա Nike+ անվանումը:

______________________________________________________________________________________
21.42
Խոսելով Apple watch-ի մասին` Թիմ Կուկը հայտարարել է, որ այն աշխարհում թիվ 2 ժամացուցային ապրանքնանիշն է, ինչպես նաև ամենից շատ վաճառվողը smart ժամացույցների շրջանում:
Նորագույն smart ժամացույցը ստացել է Apple Watch Series 2 անվանումը։ Այն ջրակայուն է և կարող է աշխատել մինչև 50 մետր խորության ջրում: Այն հանգիստ կարելի է կրել լողալիս:
Արտաքինից այն գրեթե ամբողջությամբ նման է ներկայիս Apple Watch-ին: Այն ներկայանում է ներկառուցված GPS համակարգով:

_____________________________________________________________________________________
21.25
Ամերիկյան տեխնոլոգիական հսկայի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է 50 000 iPad-ներ նվիրել դպրոցականներին:
Super Mario Run խաղը կթողարկվի սուրբծննդյան տոներին ընդառաջ, իսկ գինը կհաղորդվի ավելի ուշ:
Twitter-ում հրապարակված հաղորդման համաձայն՝ iPhone 7-ի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին:
______________________________________________________________________________________
Apple-ը պաշտոնապես ներկայացնում է նոր սերնդի iPhone-ները, ինչպես նաև այլ համակարգեր ու սարքավորումներ, որոնց թվում` նաև Apple Watch-ը:
Business insider-ի փոխանցմամբ` միջոցառումը տեղի ունենում Սան Ֆրանցիսկոյի Բիլ Գրեհեմի անվան բազմաֆունկցիոնալ արենայում: Միջոցառման մեկնարկը տրվել է տեղի ժամանակով 10:30-ին (երևանյան` 21:30)։
Մինչ նորույթների ներկայացնելը կարող եք ծանոթանալ նորագույն սմարթֆոնների մասին մինչ այժմ հայտնի տեղեկություններին:












