Բրիտանիան ֆրանսիական Կալեում ապաստանած ներգաղթյալների «դեմ» պատ կկառուցի

16:37 • 07.09.16

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է ֆրանսիական Կալե քաղաքում ներգաղթյալներից պաշտպանվելու համար պատի կառուցման մասին, հայտնում է The Daily Mail-ը:

 

Խոսքը Լա-Մանշ նավահանգիստ տանող ավտոճանապարհի հատվածի մասին է, որտեղից իրականացվում է Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև նավային հաղորդակցությունը: Պատն անհրաժեշտ է Կալեում գտնվող ճամբարից Միացյալ Թագավորություն մտնելու փորձերը կանխելու համար:

 

Հաղորդվում է, որ պատի բարձրությունը կկազմի 5 մետր, իսկ երկարությունը՝ մոտ 1 կիլոմետր: Նախագիծը բրիտանացիներին կարժենա 2 միլիոն ֆունտ սթերլինգ: Պատի կառուցումը պետք է ավարտվի 2016 թվականի վերջին:

 

Նշվում է, որ նախագիծը բազմաթիվ քննադատներ ունի, որոնք այն գումարի զուր վատնում են համարում: