Բրյուսելում կալանավորվել է տղամարդը, որը փորձել է դանակահարել ոստիկաններին
Սեպտեմբերի յոթին անհայտ տղամարդը դանակով հարձակվել է երկու ոստիկանների վրա, ովքեր պարեկային ծառայություն են իրականացնելիս եղել Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Belga գործակալությանը:
Ըստ գործակալության տվյալների`ոստիկաններին վերքերից փրկել են զրահաբաճկոնները:
Նշվում է, որ հարձակվողին կալանավորել են պարեկայինները. նրա ինքնությունը բացահայտվում է:










