Դիլմա Ռուսեֆը վերջնականապես լքել է նախագահական նստավայրը

09:39 • 07.09.16

Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը, ով ավելի վաղ Սենատի որոշմամբ հեռացվել է պաշտոնից, վերջնականապես լքել է երկրի մայրաքաղաքում գտնվող նախագահական նստավայրը՝ Ալվորադա պալատը:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, պալատի մոտ Ռուսեֆին ծաղիկներով դիմավորել են իր աջակիցներն ու գործընկերները: Նախկին ղեկավարին հրաժեշտ տալու են եկել նրա կուսակիցները՝ նախկին նախարարներն ու պատգամավորները:

 

Հայտնի է, որ Ռուսեֆը մայրաքաղաքից մեկնել է Պորտու Ալեգրի քաղաք:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Բրազիլիայի սենատը 61 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին: Սակայն սենատորները Ռուսեֆին չեն զրկել պետական պաշտոններ  զբաղեցնելու իրավունքից:

 

Այժմ երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնը ստանձնել է փոխնախագահ Միշել Թեմերը: Մինչդեռ նախագահական ընտրությունները կայանալու են 2018թ.:

 

Ինքը՝ Ռուսեֆը, տեղի ունեցածը որակել է որպես հեղափոխություն՝ խոստանալով շարունակել քաղաքական գործունեությունը: