ՄՏԿ-ի տիեզերագնացները բարեհաջող Երկիր են վերադարձել
Ղազախստանում բարեհաջող վայրէջք է կատարել «Սոյուզ» կապսուլը՝ իր հետ Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) Երկիր տեղափոխելով «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինին, Օլեգ Սկրիպոչկային և ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության (ՆԱՍԱ) ներկայացուցիչ Ջեֆրի Ուիլյամսին:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, կապսուլի վայրէջքը տեղի է ունեցել մասնագետների նախատեսած վայրին բավական մոտ:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ ՄՏԿ-ում գտնվում են մեկական տիեզերագնացներ Ռուսաստանից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Հայտնի է, որ վայրէջք կատարած տիեզերագնացները Երկրի ուղեծրի վրա գտնվել են 172 օր:










