Ֆրանսիայում մահացել է աշխարհում առաջին փոխպատվաստված դեմքով կինը

10:12 • 07.09.16

Ֆրանսիայում 49 տարեկանում կյանքից հեռացել է Իզաբել Դինուարը, ով դեմքի փոխպատվաստման վիրահատության ենթարկված՝ աշխարհում առաջին կինն է:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, 2005թ. Դինուարը դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել իր շան հարձակման պատճառով: Միջադեպից 1 տարի անց դեմքի հյուսվածքների բարեհաջող փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունից հետո, կինը լայն ճանաչում է ձեռք բերել:

 

Հայտնի է, որ վիրահատության համար անհրաժեշտ մաշկը, ինչպես նաև բերանի և քթի հյուսվածքները վերցվել են կին դոնորից, ում մոտ բժիշկները գլխուղեղի մահ են ախտորոշել:

 

Բարդ վիրահատության շնորհիվ ֆրանսուհին կարողացել է նորմալ սնվել, խոսել ու ժպտալ: Սակայն ժամանակի ընթացքում Դինուարի մարմինը սկսել է «վանել» փոխպատվաստված մաշկը: Դրա հետևանքով կինը լուրջ բուժումներ է ստացել, որոնք իրենց հերթին հանգեցրել են քաղցկեղի զարգացմանը:

 

Ֆրանսիայում մահացել է աշխարհում առաջին փոխպատվաստված դեմքով կինը