Օբաման պատմության մեջ առաջին անգամ դաշնային դատավորի պաշտոնի համար մուսուլման թեկնածու է առաջադրել

11:01 • 07.09.16

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դիմել է աննախադեպ քայլի՝ դաշնային դատավորի պաշտոնի համար առաջադրելով մուսուլման թեկնածուի:

 

Ինչպես նշում է The Business Insider-ը, խոսքն Աբիդ Քուրեշիի մասին է, ով առաջադրվել է Կոլումբիայի շրջանի  շրջանային դատարանի դատավորի պաշտոնի համար:

 

«Ուրախ եմ հայտարարելու, որ պրն Քուրեշին առաջադրվել է ծառայելու Միացյալ Նահանգների շրջանային դատարանում»,-ասել է Օբաման՝ վստահություն հայտնելով առ այն, որ իր առաջարկած թեկնածուն հավուր պատշաճի կկատարի իր աշխատանքային պարտականությունները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Քուրեշիի թեկնածությունը կհաստատվի նախքան Օբամայի՝ նախագահի պաշտոնից հեռանալը: