Վրաստանի խորհրդարանի խոսնակը կողմ է երկրում ամերիկյան ռազմաբազայի տեղակայմանը

10:58 • 07.09.16

Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Դավիդ Ուսուպաշվիլին հանդես է եկել Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման օգտին: Նա կարծիք է հայտնել, որ դա երկրի համար կենսական նշաակության հարց է, գրում է Грузия Online-ը:

 

«Մինչ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն իրական կդառնա, Վրաստանը պետք է մտածի իր տարածքում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի այլ անդամների ռազմաբազաների տեղակայման մասին: Դա կենսական նշանակության հարց է մեր երկրի անվտանգության և պաշտպանության համար»,- հայտարարել է Ուսուպաշվիլին «Ռուսթավի- 2» հեռուստաալիքով հեռարձակվող «Արչևանի» հաղորդման ժամանակ:

 

Նա խոսել է նաև իր կուսակցության նախընտրական ծրագրի մասին և նշել, որ Հանրապետական կուսակցությունն այն կուսակցությունն է, որը գիտի՝ ինչպես կառուցել եվրոպական երկիր: